Բաժիններ՝

Ռուս հայտնի հաղորդավար Վալդիս Պելշը շտապ հոսպիտալացվել է

Ռուս հայտնի հաղորդավար Վալդիս Պելշը շտապ հոսպիտալացվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, նրան նշանակվել է ինտենսիվ թերապիայի կուրս, քանի որ հետազոտության ընթացքում լուրջ հիվանդություններ են հայտնաբերվել, հայտնում է Life-ը։

49-ամյա շոումենը ներկայումս ստացիոնար բուժում է ստանում, նրա վիճակը գնահատվում է որպես կայուն։ Անձամբ հաղորդավարը հաստատել է, որ իրեն հոսպիտալացրել են, սակայն նշել է, թե դա պլանային միջոցառում է։

Վալդիս Պելշը հայտնի հեռուստահաղորդավար է, պրոդյուսեր, 2001-2004 թթ. եղել է ռուսական Առաջին ալիքի մանկական և ժամանցային հաղորդումների տնօրեն։ Պելշը հայտնի է դարձել «Գուշակի՛ր մեղեդին» հաղորդման շնորհիվ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս