Բաժիններ՝

Իրակլի Ալասանիան հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Իրակլի Ալասանիան հեռանում է քաղաքականությունից։ Ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», այս մասին նա հայտարարել է ճեպազրույցի ժամանակ։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քաղաքացիներին, որոնք ինձ աջակցել են, հատկապես Գորիի ընտրողներին, սակայն ես որոշել եմ կասեցնել իմ ընտրարշավը, քանի որ մեր առաջարկները կյանքի կոչելու համար անհրաժեշտ է թիմ, որը պետք է աշխատի խորհրդարանում։ Ցավոք, նման հնարավորություն մեզ չտրվեց։

Քանի որ ես չեմ տեսնում հնարավորություն՝ ակտիվորեն ազդել երկրի գործընթացների վրա, որոշում եմ կայացրել ժամանակավորապես հեռանալ քաղաքականությունից»,- հայտարարել է Ալասանիան։

Իրակլի Ալասանիան առաջադրվել էր Գորիում՝ որպես մեծամասնական պատգամավոր։ Այնտեղ նշանակված է ընտրությունների երկրորդ փուլ։ Համաձայն Ալասանիայի այսօրվա հայտարարության՝ ինքը դուրս է գալիս հետագա ընտրարշավից։

Վրաստանի ԿԸՀ-ի տվյալով՝ «Ազատ դեմոկրատները» հավաքել են 4.62% ձայն, և կուսակցությունը չի հայտնվի երկրի խորհրդարանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս