Բաժիններ՝

Էնդի Մարեյը նվաճեց 40-րդ տիտղոսը կարիերայում

Պեկինի մրցաշարի եզրափակչում բրիտանացին հաղթանակի հասավ Գրիգոր Դիմիտրովի նկամամբ (6:4, 7:6): Թենիսիստները կորտում անցկացրին 1 ժամ 57 րոպե: Մարեյն իրացրեց 2 բրեյք-փոինթ՝ խուսափելով կրկնակի սխալներից: Դիմիտրովը պատասխանեց մեկ բեյքով և 2 էյսով:

Մարեյը դարձավ 16-րդ թենիսիստը Բաց դարաշրջանում, ով նվաճել է 40 տիտղոս АТР մրցաշարերում: Հաղթանակը Պեկինում դարձավ 5-րդն ընթացիկ մրցաշրջանում:
Էնդի Մարեյը China Open-ում հաղթեց առաջին անգամ՝ ընդհատելով Նովակ Ջոկովիչի հաղթանակների 4-ամյա սերիան:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս