Բաժիններ՝

«Ռուսաստանն աջակցում է ՕՊԵԿ-ի երկրների կողմից արդյունահանման կրճատմանը». Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Ստամբուլի էներգետիկ կոնգրեսում, հայտարարել է, որ Ռուսաստանն աջակցում է ՕՊԵԿ երկրների կողմից նավթի արդյունահանման սահմանափակմանը և պատրաստ է միանալ նման միջոցառումներին։

«Ռուսաստանը պատրաստ է միանալ արդյունահանման սահմանափակումների համատեղ միջոցառումներին և կոչ է անում դրան միանալ նաև նավթի մյուս արտադրողներին։ Մենք աջակցում ենք ՕՊԵԿ-ի նախաձեռնությանը՝ ֆիքսել արդյունահանման ծավալները և հաշվարկում ենք, որ ՕՊԵԿ-ի՝ նոյեմբերին կայանալիք նիստում այդ նախաձեռնությունը կվերածվի կոնկրետ պայմանավորվածության»,- ասել է նա, ում խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն։

«Ստեղծված իրավիճակում կարծում ենք, որ նավթարդյունահանման սառեցումը կամ անգամ ծավալների կրճատումը, երևի թե, միակ ճիշտ որոշումն է՝ պահպանելու ողջ համաշխարհային էներգետիկայի կայունությունը»,- հավելել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31