«ԲՀԿ-ն իր խոսքը պահել է». Նաիրա Զոհրաբյանը՝ Վանաձորի ընտրությունների մասին

««Բարգավաճ Հայաստանն» իր խոսքը պահել է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով Վանաձորի քաղաքապետի ընտրության արդյունքների մասին։ Հիշեցնենք, որ այսօր Վանաձորի քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը։

Ն. Զոհրաբյանը նշեց, որ քիչ առաջ ինքը զրուցել է Վանաձորի նշյալ հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստանի» ներկայացուցիչ Հայկազ Սիմիկյանի հետ.

«Հարցրեցի՝ Հայկազ, մեր պայմանավորվածությունը Ձեզ հետ (մենք պայմանավորվել էինք քվեարկության հատուկ նշանի վերաբերյալ) պահվե՞լ է, նա պատասխանեց, որ ԲՀԿ-ն իր խոսքը պահել է, մնացած մեկնաբանությունները թողնում եմ արդեն մյուսներին։ Կարող եք ճշտել Հայկազ Սիմիկյանից»։

Տեսանյութեր

Լրահոս