Բաժիններ՝

«Թուրքիան Ադրբեջանի հետ միասին կուժեղացնի Եվրոպայի էներգաանվտանգությունը». Թուրքիայի վարչապետ

Շնորհիվ «Հարավային գազային միջանցքի»՝ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին կուժեղացնի Եվրոպայի էներգաանվտանգությունը, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ ելույթ ունենալով 23-րդ Համաշխարհային էներգետիկ կոնգրեսում։ Այս մասին հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը։

«Թուրքիան իրականացրել է այնպիսի կարևոր նախագծեր, ինչպիսիք էին «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» և «Բաքու-Թբիլիսի-Կարս» նախագծերը։ Հիմա մենք իրականացնում ենք Անդրանատոլիական խողովակատարը։

Թուրքիան Ադրբեջանի հետ միասին կուժեղացնի Եվրոպայի էներգաանվտանգությունը Անդրանատոլիական խողովակատարի օգնությամբ։ Թուրքիան կշարունակի խոշոր նախագծերի իրականացումը»,- հավելել է Յըլդըրըմը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31