«Խաղալու» լայն դաշտ է բացվել Վանաձորում. Աշոտ Խուրշուդյան
Փորձագետ Աշոտ Խուրշուդյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Վանաձորի քաղաքապետի ընտրության արդյունքներին։
«Ես աշխատում եմ ինձ իրավունք չվերապահել խորհուրդներ տալ քաղաքական դաշտում «խաղացողներին», ինչպես հանդիսատեսը ֆուտբոլիստին չպիտի ասի, թե ինչպես խաղալ։
Բայց իրականում «խաղալու» լայն դաշտ է բացվել Վանաձորում։
Մաֆիա խաղացողները գիտեն, որ առաջին տուրում դեռ հայտնի չի թե ով ով է, համբերություն է պետք ու հաջորդ տուրին հնարամիտ խաղալ։
Ինձ զարմացրեց, թե ինչու են «սևերը» որոշել «կարմիր» խաղալ։ Կարող էին բացահայտվել ի սկզբանե։ Բայց եթե այդտեղ հաջորդ պառլամենտական ընտրությունների հարցն է, ապա մինչև այդ դեռ քաղաքային կարևոր ավագանու նիստեր կան։
Եթե անհատական «բարոյականի» հարց է, ապա սա լավ խաղաքարտ է, որ կարող է օգտագործվել քաղաքական մշակույթ փոխելու հարցում», – գրել է Աշոտ Խուրշուդյանը՝ հետգրության մեջ ավելացնելով, որ ՀԱԿ-ի ու ՔՊ-ի անտագոնիզմը այլ է, և ինքը դրան չի անդրադառնում։