Բաժիններ՝

Պուտինն Էրդողանի հետ քննարկել է «Թուրքական հոսք» նախագիծը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ստամբուլում ընթացող Համաշխարհային էներգետիկ ֆորումի ժամանակ ելույթ ունենալիս հայտարարել է, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ քննարկել է «Թուրքական հոսք» նախագիծը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Այսօրվա այցի նախապատրաստման շրջանակում մենք թուրք գործընկերների, նախագահ Էրդողանի հետ մանրամասն խոսել ենք և խոսում ենք և մտադիր ենք իրագործել «Թուրքական հոսքը»»,- հայտարարել է Պուտինը։

Ավելի վաղ «Գազպրոմ» ընկերությունը հայտնել էր, թե Թուրքիայի իշխանություններից ստացել է «Թուրքական հոսքի» իրագործման առաջին թույլտվությունները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս