Ապրիլյան դեպքերը Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի կողմից որակվում են որպես Ադրբեջանի «Blitzkrieg»ի փորձ: Ադրբեջանը պնդում է բացառապես հայկական սադրանքներին պատասխանելու վրա:
Բրազիլական GESPİ ընկերությունը բանակցություններ է վարում Ադրբեջանին սեփական արտադրության հակատանկային համակարգերի մատակարարման վերաբերյալ, հայտնում է Jane’s Defence Weekly պարբերականը։
Ադրբեջանական haqqin.az պորտալի հաղորդմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն առաջնագիծ այցի ժամանակ՝ զինծառայողների հետ հանդիպմանը, հայտարարել է, թե «Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դրական քայլեր չի ձեռնարկում ԼՂ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ»։
Երկու երկրները փորձում են վերականգնել այն տնտեսական հարաբերությունները, որոնք եղել են մինչև ռուսական ինքնաթիռի խոցումը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախախար Լևոն Ալթունյանին։
«Համանախագահները ծրագրում են այս ամիս այցելել տարածաշրջան: Մենք կքննարկենք երկարաժամկետ խաղաղության վերականգնման հնարավոր բոլոր ուղիները»,- ասել է Ուորլիքը:
Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բետելն առաջարկել է 1 օրով փակել Եվրամիության ներքին սահմանները։ Նրա կարծիքով՝ դա շոկի կմատնի ընտրողներին, որոնք սովոր չեն հերթում կանգնել։
Չինաստանի Չժեցզյան նահանգի Վենչժոու քաղաքում փլուզվել է 4 բազմահարկ շինություն, հայտնում է Xinhua գործակալությունը։
Ստրասբուրգում հոկտեմբերի 10-ին մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որի այսօրվա լիագումար նիստը վարելու է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Ի դեպ, սա առաջին անգամ է, որ հայկական պատվիրակության ղեկավարը նախագահելու է Վեհաժողովի աշխատանքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:
Հայտարարում եմ, որ այսուհետ վերադառնում եմ ակտիվ քաղաքականություն և ակտիվորեն մասնակցելու եմ 2017 թ. խորհրդարանական ընտրություններին, համապատասխան ձևաչափի մասին լրացուցիչ կտեղեկացնեմ: Հայտարարում եմ, որ եթե այսօրվա իմ ելույթից հետո իմ կամ իմ ընտանիքի անդամներին որևէ բան պատահի, ապա դրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը:
Ավազակային հարձակում Երևանում։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը կողմ են շարունակել Ռուսաստանի դեմ կոշտ քաղաքականությունը՝ նշելով երկխոսության համար հնարավորություն պահպանելու անհրաժեշտությունը։
Կողմերը երկուստեք բարձր են գնահատել ձևավորված համագործակցության մակարդակը, որը, նրանց համոզմամբ, ընկերությանը հնարավորություն է տվել գործունեության կարճ ժամանակահատվածում տեսանելի արդյունքներ արձանագրել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «նորմանդյան քառյակին» (Ուկրաինա, Գերմանիա, Ֆրանսիա, ՌԴ) հոկտեմբերի 19-ին Բեռլինում հրավիրել է ընթրիքի։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հնարավոր է համարել Ռուսաստանի դեմ ռազմական հանցագործությունների մեղադրանք առաջադրելը Սիրիայի Հալեպ քաղաքի ռմբակոծությունների պատճառով, հայտնում է BBC-ն։
Նոր պայմանագրի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում: «Միշտ էլ ցանկացել եմ մնալ այստեղ և նպատակս գործն արագ գլուխ բերելն է և ամբողջովին «ՌՍԼ»-ին նվիրվելը»,-ասել է Մովսիսյանը:
Օրերս ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հանձնուքների ընդունման սենյակում զննության են ենթարկել քաղաքացի Մ. Ս.-ի կողմից դատապարտյալ Կ. Ք.-ի անվամբ բերված հանձնուքը, որի արդյունքում գործարանային փակ վիճակում գազավորված ըմպելիքի պիտակի տակ նկատել են կասկածելի թափանցիկ, կպչուն ժապավեն:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ մահացած Մ. Հովհաննիսյանը Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարն էր, վիրավորներից Կ. Ներսիսյանը Նուբարաշեն վարչական շրջանի նախկին տեղակալ Մերուժան Ներսիսյանի տղան է, վիրավորներից Ռ. Կարմաջյանը Մ. Հովհաննիսյանի եղբոր աներորդին է։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2016/10/11/98087/
Ուշադրություն. ոստիկանությունը զգուշացնում է։
«Համախմբում» կուսակցությունը բողոքարկել է Գյումրիի թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը: Հարցի քննությունը կշարունակվի ԿԸՀ-ում: Այս մասին տեղեկացրին կուսակցության գրասենյակից:
ԱՄՆ-ում պայքարում են «Մեթյու» փոթորկի հետևանքների դեմ, որը իր հետ բերել էր մեծ ավերածություններ և ջրհեղեղներ։ Փոթորկից առավել շատ է տուժել Հյուսիսային Կարոլինա նահանգը։
Եվս 4 առաջնորդներ՝ Գիա Ցագարեիշվիլին, Վիկտոր Դոլիձեն, Զուրաբ Աբաշիձեն և Իրակլի Չիկովանին, լքել են «Ազատ դեմոկրատների» շարքերը։ Այս մասին հայտարարել է կուսակցության անդամ Վախթաբգ Մաչավարիանին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Երեկ` ժամը 18:55 րոպեին, Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ոստիկանության Մուշի բաժնից ահազանգ է ստացել այն մասին, որ Անդրանիկ Օզանյան 1 հասցեում գտնվող նախկին սպայի տան շենքի տանիքին քաղաքացի կա, որ սպառնում է ցած նետվել:
Մեր պայքարը շարունակվում է, մենք ոչ մի տեղ չենք պատրաստվում հեռանալ։ Այս մասին, ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն։
Վրաստանի ԿԸՀ-ը հայտարարել է բոլոր ընտրատեղամասերում քվեների հաշվարկն ավարտելու մասին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Բոլոր մարզիչներն էլ ցանկանում են լավ արդյունք ցույց տալ, դա նաև ֆուտբոլասերների պահանջն է, բայց վիճակահանությունը և մարզական բախտը մեր կողմը չէր: Ամեն դեպքում պետք չէ ընկճվել և պետք է դուրս գանք լավ խաղ ցուցադրելու: Ես չեմ ասել, որ հրավիրել եմ Յուրային, մենք պայմանվորվել էինք հանդիպել, բայց նա չեկավ:
Հայկ Համբարձումյանը վիրավորվել էր հոկտեմբերի 7-ին Ադրբեջանի կրակոցից: Ստեփանակերտում որովայնի եւ կրծքավանդակի վիրահատությունից հետո վիրավոր զինվորն ուղղաթիռով տեղափոխվել էր Երեւան:
Թուրքիան վստահ է, որ Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների կարգավորման ընթացքը շարունակվում է: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
«Արտասահմանյան ներդրողների ներգրավվածությունը դիտում ենք որպես Հայաստանի տնտեսությունը խթանող շատ կարևոր բաղադրիչ»:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 16-ին, Բավրայի սահմանային անցակում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1957 թ. ծնված Հայկուշ Խ.-ն: