ԱՄՆ-ում «Մեթյու» փոթորկին զոհ է դարձել ավելի քան 20 մարդ
ԱՄՆ-ում պայքարում են «Մեթյու» փոթորկի հետևանքների դեմ, որը իր հետ բերել էր մեծ ավերածություններ և ջրհեղեղներ։ Փոթորկից առավել շատ է տուժել Հյուսիսային Կարոլինա նահանգը։
ԶԼՄ-ներ տարբեր գնահատականներ են ներկայացնում ԱՄՆ-ում փոթորկի զոհերի վերաբերյալ։ Reuters գործակալության տեղեկություններով՝ զոհվել է նվազագույնը 23 մարդ։
ABC հեռուստաալիքը հայտնում է 28 զոհի մասին։ Հեռուստաալիքի տվյալով՝ նրանցից 11-ը զոհվել է Հյուսիսային Կարոլինայում, 9-ը՝ Ֆլորիդայում։ Ֆլորիդայում զոհերի թվում կա 9-ամյա տղա։
NBC-ն հայտնում է 30 զոհի մասին։
Երեկ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ում «Մեթյու»-ին զոհ է դարձել 21 մարդ։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամայել է արտակարգ օգնություն ցուցաբերել Հյուսիսային Կարոլինային դաշնային հիմնադրամներից։
Հարյուր հազարավոր բնակիչներ տուժել են ջրհեղեղներից և գետերի վարարումներից։ Մոտ 1 մլն մարդ մնացել է առանց էլեկտրականության։