Լյուքսեմբուրգն առաջարկում է փակել Եվրամիության ներքին սահմանները
Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բետելն առաջարկել է 1 օրով փակել Եվրամիության ներքին սահմանները։ Նրա կարծիքով՝ դա շոկի կմատնի ընտրողներին, որոնք սովոր չեն հերթում կանգնել։ Դրանով իսկ նրանք կսկսեն գնահատել առանց վիզաների տեղաշարժման առավելությունը։
«Սահմանների փակումը 1 օրով կարող է մարդկանց ցույց տալ, թե ինչ է նշանակում 2 ժամ կանգնել սահմանին՝ Իտալիա կամ Իսպանիա գնալու համար։ Այդպես նրանք կտեսնեն, թե ինչպես են ապրում մարդիկ Եվրամիության սահմաններից դուրս։ Այն, ինչ ես ասում եմ, սարսափելի է հնչում, սակայն լավ կլիներ, եթե մարդիկ այդ ամենը հասկանային»,- ասել է նա։
Բետելը հավելել էմ որ ԵՄ-ն պետք է հաստատուն դիրքորոշում ունենա ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցի վերաբերյալ։
«Մինչ Մեծ Բրիտանիան Եվրամիության կազմում էր, մտածում էր այն լքելու մասին։ Երբ նրանք որոշեցին դուրս գալ, մտածում են՝ ինչպես մնալ, սակայն մենք Facebook-ում չենք, որտեղ կարելի է տեղադրել «ամեն ինչ բարդ է» կարգավիճակը»,- հավելել է նա։