Բաժիններ՝

«Մենք լավ գիտենք Լեհաստանի հավաքականի ուժեղ և թույլ կողմերը». Վարուժան Սուքիասյան

Հոկտեմբերի 11-ին Վարշավայի «Ազգային» մարզադաշտում կկայանա Աշխարհի գավաթի2018թ. խաղարկության Լեհաստան-Հայաստան ընտրական հանդիպումը: «Ազգային»  մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանի նախախաղային մամուլի ասուլիսը:

– Հնարավո՞ր է արդյոք կարճ ժամանակահատվածում հոգեբանորեն վերականգնվել վերջին խաղում կրած պարտությունից հետո և ինչպիսի՞ն է իրավիճակը հավաքականում՝ հաշվի առնելով Հենրիխ Մխիթարյանի բացակայությունը

– Հավաքականը այսօր կադրային լուրջ խնդիրներ ունի: Դուք շեշտեցիք Հենրիխ Մխիթարյանի անունը: Բնական է, նա մեր թիմի առաջատար ֆուտբոլիստն է, բայց ֆուտբոլը` թիմային խաղ է: Մենք պետք է շուտ մոռանանք այդ պարտությունը: Խաղից առաջ մենք ունեցանք լուրջ կորուստ: Մեր թիմի հարձակվողը վնասվածք ստացավ, դրանից հետո խաղի 3-րդ րոպեին 11-մետրանոց և հեռացում: Ոչ ոք չէր սպասում, որ իրադարձությունները այդպես կընթանան, այնպես որ կարծում եմ վաղվա խաղը լարվածության մեջ կպահի հանդիսատեսին:

– Պարտությունից հետո թիմում ի՞նչ տրամադրություն է և արդյո՞ք զգացվում է Մխիթարյանի բացակայությունը նաև հանդերձարանում (հարց Դավիթ Մանոյանին)։

Կարդացեք նաև

– Թիմում նորմալ տրամադրություն է, փորձում ենք մոռանալ այդ խաղը որքան հնարավոր է շուտ: Լավ է, որ հաջորդ խաղը արդեն վաղն է, ինչը լավ հնարավորություն է հետ բերելու մեր երկրպագուների հարգանքը: Մխիթարյանը շատ կարևոր ֆուտբոլիստ է մեր համար, թե խաղադաշտում, թե հանդերձարանում, ու նրա բացակայությունը զգացվում է:

– Ինչպե՞ս եք գնահատում Լեհաստանի հավաքականը, որո՞նք են թիմի ուժեղ և թույլ կողմերը, ի՞նչ խաղ կլինի վաղը (հարց Վարուժան Սուքիասյանին և Դավիթ Մանոյանին)։

(Վարուժան Սուքիսյան) Մենք լավ գիտենք Լեհաստանի հավաքականի ուժեղ և թույլ կողմերը: Լեհաստանը խմբի ֆավորիտներից մեկն է: Ուժեղ հավաքականի հետ ենք խաղալու և կարծում եմ կնտրենք ճիշտ մարտավարություն:

(Դավիթ Մանոյան)  Գաղտնիք չէ, որ Լեհաստանի հավաքականը աշխարհի ուժեղ հավաքականներից մեկն է: Ուժեղ է նաև այն պատճառով, որ ձեր հավաքականում խաղում է աշխարհի լավագույն հարձակվողներից մեկը: Անշուշտ բացի Լևանդովսկուց թիմում հավաքված են շատ փորձառու ու արագ ֆուտբոլիստներ, որոնց մենք գիտենք թե Դորտմունդի «Բորուսիայից», որտեղ խաղում էր Մխիթարյանը, թե այլ առաջնություններից: Մեզ ծանր հանդիպում է սպասվում:

2007թ Հայաստան-Լեհաստան հանդիպումը ավարտվեց Հայաստանի հավաքականի հաղթանակով: Վաղվա խաղից առաջ, արդյո՞ք հիշում եք այդ պատմական խաղի մասին (հարց Դավիթ Մանոյանին)։

– Իհարկե հիշում ենք այդ խաղը: Ես այդ խաղին տրիբունայից էի հետևում, բայց երկու հավաքականներն էլ այժմ ուրիշ կազմերով են և չեմ կարծում, որ այդ խաղը ինչ-որ կապ ունի վաղվա խաղի հետ:

Լեհաստանի հավաքականում նույնպես կան կորուստներ: Կկարողանա՞ք օգտագործել այդհանգամանքը (հարց Դավիթ Մանոյանին

– Մեր մարզիչը ավելի լավ է ուսումնասիրել հակառակորդին և կասի մեզ ինչպես ճիշտ օգտագործել մեր հնարավորությունները: Լեհաստանի հավաքականում շատ վտանգավոր են եզրային ֆուտբոլիստները: Մեր թիմը վնասվաքների պատճառով շատ է տուժել, 5-6 ֆւոտբոլիստներ բացակայում են, կարող է Լեհաստանի վրա էլ դա ազդի:

– Ռումինիայի հետ խաղից առաջ նշեցիք, որ կա ֆուտբոլիստ, որը կարող է փոխարինել Մխիթարյանին, բայց կարծես թե այդպիսի խաղացող չտեսանք խաղադաշտում: Կասե՞ք՝ ում մասին էր խոսքը։

– Գիտեք, ես չէի ասի, որ նա լիարժեք կկարողանար փոխարիներ Մխիթարյանին: Խաղի ընթացքում մարտավարությունը փոխվեց, նամավանդ երբ մնացինք 10 հոգով: Տղաները հոգեբանորեն չկարողացան վերգտնել իրենց խաղը և այդ ֆուտբոլիստը դաշտում չերևաց:

Պատրաստվելով այս խաղին՝ Լեհաստանի հավաքականի ո՞ր խաղերն եք վերլուծել և կա՞ մեր խմբում հավաքական որին կուզենայիք նմանվեիք։

– Ընդհանրապես, մարզիչը ընտրում է մարտավարություն՝ ելնելով այն ֆուտբոլիստներից, որոնք իր տրամադրության տակ են: Այսօր կադրային մեծ խնդիրներ կան։ Ելնելով դրանից՝ ընտրելու ենք մարտավարությունը: Իսկ նմանվել կարելի է, երբ բոլոր ֆուտբոլիստները շարքում լինեն: Ես նայել եմ Լեհաստանի հավաքականի մասնկացությամբ հանդիպումներ, այդ թվում՝ Եվրոպայի առաջնության ելույթները: Ես լավ ծանոթ եմ Լեհաստանի հավաքականի խաղաոճին և տեսնենք, թե տղաները ոնց կկարողանան կատարել առաջադրանքները:

Որ թիմերն են մեր խմբի ֆավորիտները

– Եռյակի մասին խոսենք, առաջին հերթին դա Լեհաստանն է և Դանիան, այնուհետև Ռումինիան: Ես կարծում եմ, որ այդքան էլ հեշտ չհաղթեցիք Դանիային: Լավ ֆուտբոլ ցույց տվեց նաև Մոնտենեգրոն:

– Ռումինիայի խաղից հետո հրավիրվեց Ռուսլան Կորյանը: Ինչո՞ւ հրավիրվեց Կորյանը, և երկրորդը, Դանիայի հետ խաղում խաղացինք հինգ պաշտպանով, Ռումինիայի հետ` չորս: Արդյոք պետք է կրկին սպասել փոփոխություններ պաշտպանական գծում

– Ինչպես տեսնում եք որոշ հարցերին մի քիչ փակ եմ պատասխանում: Որոշ հանգամանքերից ելնելով՝ հրավիրեցի: Պաշտպանության վերաբերյալ որոշումը կտեսնեք վաղը:
– Ինչպես երևում է, ծանր սրտով եք եկել Լեհաստան և շատ հուզված եք երևում:

– Հուզված էի, դա մեկ օրում անցնում է, տեսնենք՝ տղաները ոնց կաշխատեն դաշտում:

– Եթե վաղը պարտվենք, կարո՞ղ ենք համարել, որ ընտական մրցաշարը ձախոված է, թե, եթե բոլոր ֆուտբոլիստները շարք վերադառնան, հնարավոր կլինի՞ շտկել իրավիճակը։

– Եկեք լավ տրամադրվենք վաղվա խաղի նկատմամբ: Դեռ ոչինչ կորած չէ։ Եթե հիշում եք ԱՄՆ-ում կայացած հանդիպումները, մենք ամբողջական կազմով խաղացինք: Չմոռանանք նաև, որ առաջին երեք խաղերում շատ ծանր մրցակիցներ են, իմ նշված եռյակի թիմերն են:

– Ընտրական փուլից առաջ ի՞նչ առաջադրանք էր դրված Ձեր առջև ու արդյո՞ք այն փոխվել է, թե ոչ, և երկրորդը նախորդ ասուլսի ժամանակ Դուք ասեցիք որ հրավիրել էիք Յուրա Մովսիսյանի և նա չէր եկել: Փորձել եք կրկին կանչել

– Բոլոր մարզիչներն էլ ցանկանում են լավ արդյունք ցույց տալ, դա նաև ֆուտբոլասերների պահանջն է, բայց վիճակահանությունը և մարզական բախտը մեր կողմը չէր: Ամեն դեպքում պետք չէ ընկճվել և պետք է դուրս գանք լավ խաղ ցուցադրելու: Ես չեմ ասել, որ հրավիրել եմ Յուրային, մենք պայմանվորվել էինք հանդիպել, բայց նա չեկավ:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս