![](/banners/BeFunky-design.jpg)
«Մեր պայքարը Վրաստանում շարունակվում է, մենք ոչ մի տեղ չենք պատրաստվում հեռանալ». ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում»
![](https://168.am/wp-content/uploads/2016/10/765245804-1.jpg)
Մեր պայքարը շարունակվում է, մենք ոչ մի տեղ չենք պատրաստվում հեռանալ։ Այս մասին, ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայնը», երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն։
Նրա խոսքով՝ այն իրավիճակում, երբ որոշ կուսակցությունների ներկայացուցիչներ հայտարարել են քաղաքականությունից հեռանալու մասին, «Միացյալ ազգային շարժումը» ձևավորվում է որպես միակ ընդդիմադիր ուժ։
«Ստեղծված իրավիճակը ստեղծում է իրականություն, երբ «Ազգային շարժումը» արդեն ոչ թե գլխավոր ուժ է հանդիսանում, այլ ձևավորվում է որպես միակ ուժ։ Այդ իսկ պատճառով մեր պայքարը շարունակվում է, մենք ոչ մի տեղ չենք պատրաստվում հեռանալ և անպայման կհաղթենք այդ պայքարում»,- հայտարարել է Բաքրաձեն։
Նրա խոսքով, թե ինչպիսին կլինեն իրենց պայքարի ձևերը, հասարակությունը կտեղեկանա մի քանի օրից։
Հիշեցնենք, որ Վրաստանի ԿԸՀ-ը հայտարարել է, որ երկրի խորհրդարան է անցնում 3 կուսակցություն՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ ձայների 48.65 տոկոսով, «Միացյալ ազգային շարժումը»՝ ձայների 27.12 տոկոսով։
Խորհրդարան մուտք գործելու 5 տոկոսանոց արգելքը հաղթահարել է նաև «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունը։