Բաժիններ՝

Առողջապահության նախարարը ստացել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախախար Լևոն Ալթունյանին։

Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշանակման առիթով շնորհավորել է նախարարին, հաջողություններ և արդյունավետ առաքելություն մաղթել նրան առողջապահության բարդ և դժվարին ոլորտում:

Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ նախարարն ամեն ջանք կներդնի ոլորտի զարգացման ուղղությամբ, նոր ձեռքբերումներով այն կբարձրացնի մի նոր մակարդակի: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծել է, որ Հայոց Եկեղեցին` իր աշխարհասփյուռ թեմերով, ունեցած հնարավորությունների սահմաններում կշարունակի զորակցություն բերել ոլորտի արդյունավորմանը:

Լևոն Ալթունյանը Հայոց Հայրապետին ներկայացրել է առողջապահության զարգացման և առկա խնդիրների հաղթահարման վերաբերյալ իր տեսլականը` վստահեցնելով, որ պիտի ամեն ջանք գործադրի այս պատասխանատու ծառայության մեջ` ի նպաստ հայրենի բնակչության:

Վեհափառ Հայրապետը կարևորել է բժշկական ծառայությունների մատչելիությունը կարիքավորների և հասարակության խոցելի խմբերի համար:

Սկզբնաղբյուրը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական հաղորդագրություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս