Բաժիններ՝

Զաքիր Հասանովը հայտարարել է, թե Ադրբեջանն ի վիճակի է խոցել «Իսկանդերները»

Ադրբեջանական haqqin.az պորտալի հաղորդմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն առաջնագիծ այցի ժամանակ՝ զինծառայողների հետ հանդիպմանը, հայտարարել է, թե «Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը դրական քայլեր չի ձեռնարկում ԼՂ հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ»։

Վերջինս անդրադարձել է նաև հայկական կողմի ձեռք բերած «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերին, որոնք ցուցադրվել էին Երևանում՝ ռազմական շքերթի ժամանակ։

«Մենք ամբողջական տեղեկատվություն ունենք հայերի կողմից ցուցադրված հրթիռների մարտավարական-տեխնիկական բնութագրիչների մասին: Դա չի փոխել տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը՝ հօգուտ հակառակորդի։ Մենք լիակատար գերազանցություն ունենք բոլոր ուղղություններով»,- հայտարարել է Հասանովը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի զինված ուժերը կարող են «խոցել այդ հրթիռները»։
«Մեր ԶՈՒ-ն ի վիճակի է ոչնչացնել հակառակորդի ռազմական ենթակառուցվածքը ցանկացած տարածության վրա»,- նշել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս