Ողբերգական վթար Արարատի մարզում. Նուբարաշենի նախկին թաղապետը տեղում մահացել է. կան վիրավորներ
Հոկտեմբերի 11-ին, ժամը 05.05-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նարեկ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արարատի մարզի Նարեկ գյուղի վարչական տարածքում՝ «Դիատոմիտ» կոչվող հանքավայրի մոտ, «Nissan Patrol» մակնիշի 10 PO 010 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և 100 մ. գլորվել:
Ստացված վնասվածքներից տեղում զոհվել է վարորդ՝ Մ. Հ. (ծնված 1979 թ.):
Փրկարարները ուղևորներ Վ. Ա.-ին (ծնված 1980 թ.) և Կ. Ն.-ին (ծնված 1980 թ.) ձորից դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ովքեր տեղափոխվել են Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Ուղևոր Ռ.Կ. (ծնված 1984 թ.) տեղափոխվել է Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ մահացած Մ. Հովհաննիսյանը Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարն էր, վիրավորներից Կ. Ներսիսյանը Նուբարաշեն վարչական շրջանի նախկին տեղակալ Մերուժան Ներսիսյանի տղան է, վիրավորներից Ռ. Կարմաջյանը Մ. Հովհաննիսյանի եղբոր աներորդին է։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի