Բաժիններ՝

Ուորլիքը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները շուտով կհանդիպեն

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կայանալիք հանդիպումներում կողմերը քննարկելու են որոշումները, որոնք ավելի վաղ ձեռք էին բերվել Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում։

«Համանախագահները ծրագրում են այս ամիս այցելել տարածաշրջան: Մենք կքննարկենք երկարաժամկետ խաղաղության վերականգնման հնարավոր բոլոր ուղիները»,- ասել է Ուորլիքը:

Ամերիկացի դիվանագետը հույս է հայտնել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կպայմանավորվեն առաջիկա հանդիպման մասին և կշարունակեն երկխոսությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31