
«Ռեալ Սոլթ Լեյքը» գնել է Յուրա Մովսիսյանի տրանսֆերը

Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» գնել է Յուրա Մովսիսյանի տրանսֆերը: Մովսիսյանի տրանսֆերն ավարտվում էր դեկտեմբերին:
Նոր պայմանագրի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում: «Միշտ էլ ցանկացել եմ մնալ այստեղ և նպատակս գործն արագ գլուխ բերելն է և ամբողջովին «ՌՍԼ»-ին նվիրվելը»,-ասել է Մովսիսյանը: Մովսիսյանը ՄԼՍ-ի այս առաջնությունում մասնակցել է 27 հանդիպման: