Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարան է անցել 3 կուսակցություն. ԿԸՀ

Վրաստանի ԿԸՀ-ը հայտարարել է բոլոր ընտրատեղամասերում քվեների հաշվարկն ավարտելու մասին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։ ԿԸՀ-ն նշել է, որ 100 տոկոսով ավարտված է քվեների հաշվարկը։

Համաձայն այդ տվյալների՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը համամասնական համակարգով անցկացված ընտրություններում հավաքել է ընտրողների ձայների 48.65 տոկոսը, իսկ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը»՝ ձայների 27.12 տոկոսը։

Խորհրդարան մուտք գործելու 5 տոկոսանոց արգելքը հաղթահարել է նաև «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցությունը։

Այդպիսով, Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան է անցել 3 կուսակցություն։

Տվյալները հաշվարկվել են 3702 ընտրատեղամասերից․
150-տեղանոց խորհրդարանի պատգամավորները ընտրվել են 4 տարով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31