ԵԽԽՎ լիագումար նիստը վարելու է Հերմինե Նաղդալյանը

Ստրասբուրգում հոկտեմբերի 10-ին մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որի այսօրվա լիագումար նիստը վարելու է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Ի դեպ, սա առաջին անգամ է, որ հայկական պատվիրակության ղեկավարը նախագահելու է Վեհաժողովի աշխատանքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից:

ԵԽԽՎ-ի հոկտեմբերի 11-ի լիագումար նիստում նախատեսվում է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի ելույթը, որին կհետեւի հարց ու պատասխանը:

Նիստի օրակարգում ընդգրկված է նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության հարցը, ինչպես նաեւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) գործունեությանն առնչվող բանավեճ-քննարկում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31