Գյումրիում երիտասարդը փորձել է ցած նետվել շենքի տանիքից
Tsayg.am. Երեկ` ժամը 18:55 րոպեին, Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ոստիկանության Մուշի բաժնից ահազանգ է ստացել այն մասին, որ Անդրանիկ Օզանյան 1 հասցեում գտնվող նախկին սպայի տան շենքի տանիքին քաղաքացի կա, որ սպառնում է ցած նետվել: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը` վարչության պետի գլխավորությամբ, և 2 մարտական հաշվարկ:
Տեղում արձանագրվել է, որ շենքի տանիքին կանգնած երիտասարդն ամբողջությամբ արյունոտված է, ձեռքին առկա սուր գործիքով վնասում է իրեն: Փրկարարական վարչության և ոստիկանության աշխատակիցների կողմից տարված երկարատև բանակցությունների արդյունքում երիտասարդը համաձայնել է ավտոսանդուղքով փրկարարների օգնությամբ վայր իջնել, որից հետո նրան շտապ բուժօգնության մեքենայով տեղափոխել են «Գյումրի» ԲԿ:
Պարզվել է, որ երիտասարդը 1993 թ-ին ծնված Ալեքս Ջոնի Կեմերոնն է:
Գյումրի ԲԿ-ի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ երիտասարդի մոտ առկա են եղել վերին վերջույթների բազմակի կտրված և արնահոսող վերքեր: Հիվանդին ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն: