Քաղաքական գործիչները լքում են Իրակլի Ալասանիայի կուսակցությունը
Եվս 4 առաջնորդներ՝ Գիա Ցագարեիշվիլին, Վիկտոր Դոլիձեն, Զուրաբ Աբաշիձեն և Իրակլի Չիկովանին, լքել են «Ազատ դեմոկրատների» շարքերը։ Այս մասին հայտարարել է կուսակցության անդամ Վախթաբգ Մաչավարիանին, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Հիշեցնենք, որ երեկ ավելի վաղ կուսակցությունից հեռանալու մասին հայտնեցին Իրակլի Ալասանիան և Ալեքսի Պետրիաշվիլին։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քաղաքացիներին, որոնք ինձ աջակցել են, հատկապես Գորիի ընտրողներին, սակայն ես որոշել եմ կասեցնել իմ ընտրարշավը, քանի որ մեր առաջարկները կյանքի կոչելու համար անհրաժեշտ է թիմ, որը պետք է աշխատի խորհրդարանում։ Ցավոք, նման հնարավորություն մեզ չտրվեց։
Քանի որ ես չեմ տեսնում հնարավորություն՝ ակտիվորեն ազդել երկրի գործընթացների վրա, որոշում եմ կայացրել ժամանակավորապես հեռանալ քաղաքականությունից»,- հայտարարել էր Ալասանիան։
«Ես անձամբ եմ խոսել նրանց հետ այս հարցի վերաբերյալ, սակայն ուզում եմ ասել, որ տվյալ տեղեկությունը ամենայն հավանականությամբ համապատասխանում է ճշմարտությանը։ Որքան ինձ հայտնի է, կուսակցությունում մնում են Նինո Գոգուաձեն և Շալվա Շավգուլիձեն»,- հայտարարել է Մաչավարիանին։
Հիշեցնենք, որ Վրաստանի ԿԸՀ-ի տվյալով՝ «Ազատ դեմոկրատները» հավաքել են 4.62% ձայն, կուսակցությունը չի հայտնվել երկրի խորհրդարանում։