Ռուսաստանն ու Թուրքիան երեկ երեկոյան պայմանավորվածություն են ձեռք բերել և ստորագրել «Թուրքական հոսքի» երկու ճյուղերի շինարարության վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 00.55-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում` «Երևա Մոլ»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ադրբեջանի տնտեսությունում նավթագազային ոլորտի մասնաբաժինը կազմում է 30 տոկոս: Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, այդ մասին երեկ Ստամբուլի 23-րդ Համաշխարհային էներգետիկ կոնգրեսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Վերոնշյալ սարքավորումների օգտագործումը կնպաստի Պաշտպանի՝ որպես խոշտանգումների կանխարգելման անկախ ազգային մեխանիզմի, խոշտանգումների կանխարգելման ոլորտում առավել արդյունավետ գործունեություն իրականացնելուն: Սարքավորումները ձեռք են բերվել «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության աջակցությամբ:
Իրականում հարկային եկամուտները ավելի քիչ են, եւ դրանցում ներառված են գերավճարներ: Այսինքն, անցած ամիսներին հարկային եկամուտների բարձր ցուցանիշներ ցույց տալու նկատառումներով տնտեսվարողներին ստիպել են «ավանսով» հարկեր վճարել:
Հոկտեմբերի 13-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 11-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հայաստանում գործում են 9 ապահովագրական ընկերություններ, որոնց գործունեության հետ կապված բողոքները հիմնականում վերաբերում են «ԱՊՊԱ»-ի հետ կապված խնդիրներին: Սակայն «Ժողովուրդ»-ը ահազանգ ստացավ քաղաքացուց, որը պատմեց ապահովագրական ընկերության կողմից բոլորովին այլ տեսակի չարաշահման մասին:
Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանն իր ղեկավարած գերատեսչության աշխատանքները գնահատելու նպատակով հատուկ հանձնաժողով է ստեղծել, որի կազմում ընդգրկված անձանց մի մասին նա իր գրպանից է վճարելու։
Հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 25 անգամ:
Ապարանում շաբաթ օրը հերթական խաչի տեղադրման միջոցառման ժամանակ ներկաների աչքից չի վրիպել ամենակարկառուն ապարանցու՝ Սամվել Ալեքսանյանի գցած աղքատիկ սեղանը։
Ադրբեջանական լրատվամիջոցներն անասելի ցնծության մեջ են: Այս անգամ ադրբեջանցիների ցնծության առիթն իրեն իրավապաշտպան ու «Վտարանդի գրողների միության» համահիմնադիր հորջորջող Վահե Ավետյանն է, որը ներկայումս բնակվում է Շվեդիայում
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ երեկ Վանաձորում ավագանու առաջին նիստի ժամանակ Քրիստ Մարուքյանի դեմ քվեարկած ավագանու 4 անդամն էլ «Հայկական վերածնունդ» կուսակցությունից են՝ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանի՝ Ակայի գլխավորությամբ։
Խոսակցության թեման մարզպետներից որոշների պաշտոնանկության հարցն է լինելու։ Այսպիսով, մեկնարկում է պաշտոնանկությունների 2-րդ փուլը։
Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ Վանաձորում անակնկալ ոչինչ տեղի չունեցավ. ՀՀԿ-ին հաջողվեց քաղաքապետի իր թեկնածու Մամիկոն Ասլանյանի համար ապահովել նորընտիր ավագանու 19 անդամի քվե: Իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Քրիստ Մարուքյանի օգտին քվեարկեց ավագանու ընդամենը 14 անդամ:
«Տեղի կունենան այնպիսի ֆորսմաժորային փոփոխություններ, կհնչեն այնպիսի հարցեր, ու կլսվեն պատասխաններ, որ «բոլորն իրենց աթոռներից» կընկնեն»:
Կինը քանիցս մերժել է տղամարդուն, բայց նա չի դադարել սիրատածել նրան: Ի վերջո, կինը համաձայնել է հարսանիք անել, եւ նրանք գրանցել են իրենց հարաբերությունները
Արքայադուստր Դիանային պատկանող 1994 թվականի Audi Cabriolet ավտոմեքենան դրվելու է աճուրդի:
ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 451 հազար 132, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 3,345-ով: Այս մասին տեղեկացրին «Հայաստանի ավտոապահովագրող ների բյուրո»-ից:
«Բարսելոնայի» ֆուտբոլիստների մեջ ամենամեծ հրաժարագինը՝ 240 մլն եվրո, նախատեսված է Մեսսիի և Նեյմարի պայմանագրերում: Կատալոնացիների ամենաէժան ֆուտբոլիստը Սերխի Ռոբերթսն է:
Հաղթանակս կցանկանայի նվիրել իմ հինավուրց հանրապետությանը՝ Լեռնային Ղարաբաղին:
Որոշումը ընկերությունն ընդունել է այն գերատեսչությունների հետ համատեղ, որոնք պատասխանատու են Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում և Չինաստանում սպառողական անվտանգության համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Երկար ժամանակ ճապոնացիներն օգտագործում են այլընտրանքային բժշկության միջոցները։ Ըստ տեսություններից մեկի՝ ձեռքի մատներից յուրաքաչյուրը կապված է նվազագույնը մեկ օրգանի հետ։ Հնարքը կարող է ձեզ օգնել ընդամենը 5 րոպեում։ Այն հիմնված է այն համոզման վրա, որ մատներն ընդունակ են մարմինը պահել հավասարակշռության մեջ։ Նրանք պահպանում են ինչպես՝ ֆիզիկական, այնպես էլ՝ էմոցիոնալ առողջության էներգիան։
Մեր օրերում մեջքի ցավն ամենատարածված հիվանդություններից մեկն է։ Սա նստակյաց ապրելակերպի, սխալ կամ ծանրաբեռնված ֆիզիկական ակտիվության և նույնիսկ աշխատանքի սթրեսային պայմանների հետևանք է։ Fithaker.ru կայքը գրում է, որ բուժման միջոց կարող են լինել մերսման կուրսերը, ինչպես նաև այլընտրանքային մեթոդներ,ը սակայն շատ մասնագետներ առաջարկում են նաև մեծացնել բնական, օրգանական մթերքի օգտագործումը, ինչը հակաբորբոքային հատկություններ ունի։ Փորձեք ֆիզիկական ակտիվության որոշակի ձևեր, այդ թվում՝ լող և քայլք։
Բոլորս էլ գիտենք, թե որքան կարևոր է բանջարեղենը մեր առողջության համար։ Գիտենք նաև, որ ընտրություն պետք է կատարել ի օգուտ օրգանական մաքուր բանջարեղենի և ոչ թե՝ գենետիկորեն մոդիֆիկացվածի։ Ամբողջական ծավալով տեղեկատվությանը չտիրապետելը հանգեցնում է նրան, որ մենք հաճախ չենք կարողանում տարբերել մեր օրգանիզմի համար վտանգավոր մթերքները։