Թբիլիսիի արտաքին քաղաքականությունում ոչ մի փոփոխություն չի լինելու։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակած «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդներից Գեորգի Վոլսկին։
Հոկտեմբերի 11-ին` ժամը 12:10-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 1989թ. ծնված Սանասար Մավրիկի Գրիգորյանը:
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում պատրաստ է զինել քուրդ աշխարհազորայիններին, հայտնում է Reuters-ը։
Ուկրաինայում 54 մարդ է մահացել կեղծ ալկոհոլի օգտագործումից։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի Սննդամթերքի անվտանգության ու սպառողների պաշտպանության հարցերով պետական ծառայությունը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին Օլանդը հայտարարել է՝ ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում։
Մի կողմից՝ զուտ մարդկայնորեն ըմբռնելի է, թե ինչու է նա իր պարտության մեջ մեղադրում իրեն հաղթած մրցակցին, բայց մյուս կողմից էլ՝ քանի որ Վիկտոր Դալլաքյանը հայտարարում է, որ մասնակցելու է 2017թ. խորհրդարանական ընտրություններին, կարելի է նկատել, որ այս առումով նա գիտակցում է՝ Վանաձորում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Էդմոն Մարուքյանը լուրջ առավելություններ է գրանցում նաև ապագա խորհրդարանական ընտրությունների համար։
Աշխարհի 2018 թվականի առաջնության նախընտրական փուլը Հայաստանի ազգային հավաքականի համար ամենաանհաջողներից մեկն էր պատմության ընթացքում:
Հոկտեմբերի 5-8-ը Թեհրանում կայացավ հայկական ապրանքների և ծառայությունների մասնագիտացված «Expo Armenia» ցուցահանդեսը, որին մասնակցեցին հարյուրից ավելի հայկական ընկերություններ:
Ռուսաստանի կառավարությունը չեղարկել է Թուրքիայից մի շարք մրգերի՝ նարնջի, մանդարինի, ծիրանի, դեղձի, սալորի ներկրման վրա դրված սահմանափակումները։ Այս մասին նշված է ՌԴ կառավարության վճռում։
«Եթե ստորագրում եք հուշագիր ու պայմանավորվածությունը խախտում եք, ապա մեղավորը մենակ դուք եք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով երեկ Վանաձորում տեղի ունեցած քաղաքապետի ընտրության մասին։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Գագիկ Միրիջանյանն ազատվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից:
Կառավարական փաստաթղթերը, որոնք հասանելի են դարձել մամուլին, վկայում են, որ Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ն կնվազի 9,5%-ով, իսկ ընդհանուր կորուստները կարող են կազմել 66 մլրդ ֆունտ սթեռլինգ (81 մլրդ եվրո), հայտնում է The Times-ը։
«Խաղի կանոններն առավելագույնս պետք է պարզ ձևակերպված լինեն, քաշքշուկը և անհրաժեշտ տեղեկանքների քանակը պետք է հասցնել նվազագույնի: Եթե այս կամ այն երկրի սերտիֆիկատը մեզ համար ընդունելի է, լրացուցիչը չպահանջենք»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցով հանձնակատար Նիլս Մույժնիեքսը հայտնել է, որ չեղյալ է հայտարարել Ռուսաստան իր այցելությունը, որը նախանշված էր հաջորդ շաբաթ։ Նրա խոսքով՝ ինքն անթույլատրելի է համարել սահմանափակումները, որ ռուսական իշխանությունները դրել են իր ուղևորության վրա։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ և ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե ինքը ժամանակին համաձայնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և ԱԺ-ում ՀՀ նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնել, որովհետև կա քարերը հավաքելու և քարերը նետելու ժամանակը, իսկ այժմ եկել է իր քարեր նետելու ժամանակը:
Հոկտեմբերի 12-13-ը, հոկտեմբերի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 14-ի երեկոյան ժամերին Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռնային շրջաններում, հոկտեմբերի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
«Գազպրոմբանկը» վաճառել է 100%-ով իրեն պատկանող հայաստանյան «Առէկսիմբանկը»
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ավելի վաղ հայտնել է, որ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտարարվելու է ՀԱՊԿ-ի ՀԱԽ-ի՝ հոկտեմբերի 14-ին Երեւանում կայանալիք նիստում, նոր քարտուղար է դառնալու Հայաստանի ներկայացուցիչը:
Հոկտեմբերին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանին։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Թուրքիայի դատախազությունը մեղադրական եզրակացություն է պատրաստել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ՝ կապված երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի որդու՝ Բիլալ Էրդողանի հասցեին ունեցած ելույթի համար, հայտնում է թուրքական Haberturk թերթը։
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Պավել Սաֆարյանն ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել ՎՊ խորհրդի նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված են եղել երկու հիմնական հարցեր` Վերահսկիչ պալատի 2017 թվականի տարեկան ծրագրի նախնական քննարկում և «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերլուծություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ Վերահսկիչ պալատի մամլո ծառայությունից:
Նշված տեղեկատվությունը զուրկ է հիմնավորումներից և չի համապատասխանում իրականությանը` առնվազն այն պարզ պատճառով, որ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում Ասրյան ազգանունով (ինչպես նշել է Է. Մարուքյանը) դատախազ չի աշխատում, հետևաբար նա չէր կարող մասնակցել վերոնշյալ գործընթացին:
Ստամբուլում հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է ոստիկանության 125 աշխատակից, որոնք կասկածվում են թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չեղյալ է համարել հոկտեմբերի 12-ին նախատեսված այցն Ադրբեջան: Պատճառը Ղազախստանի առաջնորդի մրսածությունն է: Այս մասին անանուն դիվանագիտական աղբյուրը հայտնել է «Интерфакс»-ի ադրբեջանական ծառայությունը:
«Միաժամանակ գտնում եմ, որ որպեսզի կարողանանք այդ մեծ խզումը հանգուցալուծել, իսկապես պետք են մարդիկ, ովքեր մինչև այդ էլ ունեցել են կամուրջի դերակատարություն, և հիմա դա պետք է, որպեսզի կարողանանք բալանսի մեջ պահենք իշխանություն-ընդդիմություն հակադրությունը: Գագիկ Ծառուկյանը նման դերակատարություն ունեցել է, և, եթե Ծառուկյանը որոշի գալ մեծ քաղաքականություն, նորից կունենանք մի իրավիճակ, որտեղ բալանսավորվելու է ծայրահեղ ընդդիմադիր և իշխանական թևերի միջև որոշակի կամուրջը»,- նշեց Գ. Իսագուլյանը։
Վ. Դալլաքյանը մինչ օրս, փաստորեն, չի հանգստանում՝ չի ներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և Էդմոն Մարուքյանին՝ Վանաձորից պատգամավոր ընտրվելու կապակցությամբ:
«Թուրքիան չի պատկանում այն երկրների թվին, ԱՄՆ չէ, որ կարողանա Սիրիայում հարցեր լուծել։ Ռուսաստանի համար այս համաձայնությունները կարևոր են քարոզչության առումով. քանի որ Թուրքիան Արևմուտքի դաշնակիցն է, Ռուսաստանը փորձում է Արևմուտքին ցույց տալ, որ նրա դաշնակիցը համագործակցում է իր հետ»,- ասաց թուրքագետը։
Հոկտեմբերի 11-ին, ժամը 12.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա․Բաբաջանյան փողոցի թիվ 51 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի գնա Փարիզ՝ հանդիպելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանուսա Օլանդի հետ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իր ֆրանսիական աղբյուրին։