Զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսը Իսպանիայում վթարի է ենթարկվել, կան տուժածներ

Իսպանիայի Բարսելոն քաղաքում օտարերկրացի զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով տուժել է 24 մարդ։ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Բարսելոնի ծայրամասում՝ Ronda Litoral շրջանում, հայտնում է Ser հեռուստաալիքը։

Eros Bus Travel ընկերության ուղևորատար ավտոբուսում եղել է 23 մարդ։ Զբոսաշրջիկների մեծ մասը եղել է Գերմանիայի քաղաքացի։ Նրանք «Էլ-Պրատ» օդանավակայանից ուղևորվում էին Բարսելոն։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տուժածներից 3-ի վիճակը ծանր է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930