Բաժիններ՝

Ադրբեջանում սեփականաշնորհվել է վաճառքի հանված 36 օբյեկտ

Ադրբեջանի գույքի հարցերով պետական կոմիտեն այսօր հայտնել է, որ սեփականաշնորհման ծրագրի շրջանակում երկրում վաճառվել է 36 միավոր պետական գույք։

Վաճառքի արդյունքում Ադրբեջանի բյուջե է փոխանցվել 1,8 մլն մանաթ, հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը։

Ավելի վաղ Ադրբեջանի գույքի հարցերով պետական կոմիտեն հայտարարել էր, որ աճուրդի կհանվեն 115 պետական ձեռնարկություններ և օբյեկտներ։ Դրանք ընդգրկում են ագրոքիմիայի, շինարարության, տրանսպորտի, թռչնաբուծության, արդյունաբերության, վերամշակման ոլորտներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս