Բաժիններ՝

Միշել Պլատինին հեռանում է

Միշել Պլատինին հայտնել է ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնից հեռանալու մասին: Նա այս մասին հայտնել է Աթենքում կայացած ՈւԵՖԱ-ի կոնգրեսի ժամանակ:

«Սա իմ վերջին ելույթն է ՈւԵՖԱ-ի նախագահի պաշտոնում»,- ասել է Միշել Պլատինին:

Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստը այս պաշտոնը զբաղեցնում էր 2007 թվականից: ՖԻՖԱ-ն Միշել Պլատինիին որակազրկել էր 8 տարի ժամկետով: Ֆրանսիացին չէր կարողանա այդքան ժամանակ զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ, սակայն վերջինս իր հերթին բողոքարկել էր ՖԻՖԱ-ի կայացրած որոշումը: Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը ֆրանսիացու որակազրկումը կրճատել է մինչև 4 տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս