ԿԺԴՀ-ում հարյուրավոր մարդիկ են զոհվել ու անհետ կորել ջրհեղեղի հետևանքով

ԿԺԴՀ-ում հարյուրավոր մարդիկ են զոհվել Համգյոն Պուկտոյի նահանգում մոլեգնող սաստիկ ջրհեղեղի հետեւանքով: Այս մասին հայտնել է Կորեայի Կենտրոնական հեռուստատեսությունը:

«1945 թվականին Կորեայի ազատագրումից ի վեր ամենաուժգին տարերային աղետի հետեւանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել ու անհետ կորել»,- նշում է հեռուստալիքը՝ չներկայացնելով ճշգրիտ թվեր: Երկու օր առաջ տեղեկացվել էր, որ զոհվածների թիվը հասել է 133-ի, իսկ անհետ կորածներինը՝ 395-ի:

Կենտրոնական հեռուստատեսության տվյալներով՝ գրեթե 70 հազար մարդ տարհանվել է: «Հեղեղումներն ավերել են 11,6 հազար շենքեր, լրջորեն վնասել ավտոճանապարհների 180 տեղամասեր, խախտել Էներգամատկարարումը եւ կտրել կապի գծերը»,- նշվում է ռեպորտաժում:

Երկիր սաստիկ անձրեւներ է բերել «Լայոն ռոկ» թայֆունը: Միայն օգոստոսի 29-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը Համգյոն Պուկտոյի նահանգում 290-ից մինչեւ 320 մմ տեղումներ են գրանցվել, ափերից դուրս Է եկել Տումանգան գետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Տեսանյութեր

Լրահոս