Նյու Յորքի գլխավոր դատախազությունը կհետաքննի Թրամփի բարեգործական հիմնադրամի աշխատանքը
Նյու Յորքի գլխավոր դատախազությունը հետաքննություն կանցկացնի ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի բարեգործական հիմնադրամի աշխատանքի նկատմամբ։
Գերատեսչության ղեկավար Էրիկ Շնայդերմանի խոսքով՝ դատախազությունը ստուգում է հիմնադրամի աշխատանքը՝ համաձայն նահանգի օրենքների։ Ստուգման պատճառը նա անվանել է դատախազության կասկածները հիմնադրամի իրականացրած գործունեության նկատմամբ, որը հարիր չէ ոչ կոմերցիոն ընկերությանը։
Շնայդերմանը չի նշել, թե հատկապես ինչ գործունեության մասին է խոսքը։ Ավելի վաղ ԶԼՄ-ներին հետաքրքրել էր 2013թ․Թրամփի կողմից Ֆլորիդայի նահանգի դատախազին դրամական միջոցների վճարման հարցը։ Այդ ժամանակ վճարումը իրականացվել էր միլիարդատիրոջ բարեգործական հիմնադրամի միջոցով։
Թրամփի քննադատները չեն բացառել, որ վճարումը կարելի է դիտարկել որպես կաշառք։
Ֆլորիդայի դատախազ Փեմ Բոնդին դիտարկել էր անգամ «Թրամփի համալսարան» բիզնես-թրեյնինգների ծրագրի նկատմամբ գործ հարուցելու հնարավորությունը, որը փակվել էր բազմաթիվ բողոքներից հետո։
Թրամփի հիմնադրամը մի քանի սկանդալի մեջ է ներքաշվել։ Մասնավորապես, ամերիկյան լրատվամիջոցները պնդում էին, որ միլիարդատերը բարեգործական հիմնադրամի միջոցներն օգտագործել է սեփական նպատակներով։