Բաժիններ՝

Ռոնալդինյոն վերադառնում է «Բարսելոնա»

«Բարսելոնա»-ի նախկին հարձակվող բրազիլացի Ռոնալդինյոն կդառնա կատալոնական ակումբի դեսպանը Նյու Յորքում: Իսպանական Marca պարբերականի փոխանցմամբ՝ Նյու Յորքում «Բարսելոնա»-ն նոր գրասենյակ կբացի, որը կղեկավարի հենց Ռոնալդինյոն, ով իր կարիերայի լավագույն տարիներն անցկացրել է հենց «Բարսենոլա»-ում:

Գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա սեպտեմբերի 6-ին: Բացի Ռոնալդինյոյից, Նյու Յորք կմեկնեն նաև «Բարսելոնա»-ի կանանց թիմի պաշտպան Լինե Ռոդդիկ Հանսենը և տնօրենների խորհրդի որոշ անդամներ:

Անձնակազմը կգլխավորի «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930