Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողներն իրենց դիմում-հայտերը պետք է ներկայացնեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ աշխատանքային օրերին՝ ժամը 10.00-17.00 (ընդմիջում՝ 13.00-14.00)։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 19-ը:
Նվազագույնը 18 մարդ է մահացել երկուշաբթի օրը Սիրիայի մի շարք շրջաններում տեղի ունեցած պայթյունների հետևանքով: Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:
«Այն, ինչ տեսնում ենք այստեղ, երազանք է, որը հիանալի մարդկանց՝ մեր գործընկերների, ընկերների եւ համախոհների շնորհիվ է իրականություն դարձել: Շնորհակալ եմ Ռուբեն Հայրապետյանին իր ներդրման համար. մեր քոլեջի սաների եւ քաղաքի երիտասարդության համար լավագույն չափանիշներով կառուցված մարզադաշտը այդ համագործակցության խոսուն օրինակն է, համագործակցություն, որը գաղափարներն իրականություն է դարձնում»,- բացման արարողության ընթացքում ասել է Քոլեջի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսև: «Մենք ուրախ ենք համագործակցել Beeline-ի հետ և համոզված ենք, որ մեր տեխնոլոգիական և ֆինանսական հնարավորությունները թույլ կտան գործընկերոջ բաժանորդներին մասնակցել ծրագրին ավելի շահավետ պայմաններով: Beeline – ի հետ համատեղ քարտի թողարկումը ևս մեկ քայլ է վարկային գծի ձևակերպման գործընթացի հեշտացմանն ընդառաջ, որը տնտեսում է մեր հաճախորդների ժամանակը և ռեսուրսները»:
«Այբ» կրթական հիմնադրամի, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Անգլիայի լավագույն կրթական հաստատությունների երկամյա ջանքերի արդյունքում Կրթության գերազանցության ազգային ծրագրի (ԿԳԱԾ) շրջանակում ստեղծված «Արարատյան բակալավրիատ» (ԱԲ) հայալեզու կրթական ծրագիրը օրերս ճանաչվել է աշխարհի առաջատար կրթական ծրագրերին հավասարազոր։
Ադրբեջանական SOCAR նավթային ընկերությունը ներկայումս բանակցություններ չի վարում ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ գազի գնման շուրջ: Ադրբեջանական APA գործակալության հաղորդմամբ` այս մասին հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ մոտակա ամիսներին տեղի կունենան «Նորմանդյան քառյակի» նոր բանակցությունները: Այս մասին նա գրել է Facebook-ում:
Ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 12.30-ին, բաժին է հրավիրվել 1985 թ. ծնված Մկրտիչ Ե.-ն:
Հնդկաստանից Հայաստան է ներկրվել «Սամե» և «Սոնալիկա» ընկերությունների արտադրության գյուղտեխնիկայի պահեստամասերի խմբաքանակ, ինչը հնարավորություն կտա թարմացնել հանրապետության գյուղտեխնիկայի պարկը` նորոգելով 2005-2006 թթ. ընթացքում ձեռք բերված հնդկական վերոնշյալ ընկերությունների արտադրության շուրջ 300 միավոր անիվավոր տրակտորները:
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում հրաձգություն է տեղի ունեցել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների և թուրք զինվորականների միջև, հայտնում է թուրքական Milliyet թերթը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը սեպտեմբերի 5ին մեկնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ուր առաջիկա օրերին կանցկացվի Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 3-ին ընդունել և պարգևատրել է ռուսաստանաբնակ գործարար և բարերար Արամ Քոչարյանին:
«Գազպրոմը» թուրքական գործընկերների հետ քննարկում է Թուրքիա ծովային գազատարի շինարարությունը Թուրքիա, այլ կոնֆիգուրացիաներ, մասնավորապես Բուլղարիա գազատարի շինարարությունը, չեն քննարկվում, լրագրողներին ասել է «Գազպրոմի» կառավարման խորհրդի նախագահ Ալեքսեյ Միլլերը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի հանդիպումը լավ է անցել: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Օգոստոսի 4-ին Գյումրիում բացվեց հուշահամալիր` նվիրված Ջաբրայիլում հերոսաբար նահատակված տանկիստ, Մարտական խաչի ասպետ Տիգրան Աբգարյանի հիշատակին։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արձագանքել է Հանչժոուի օդանավակայանում տեղի ունեցած դեպքին, երբ ամերիկացի լրագրողներին չեն թույլատրել ինչպես հարկն է լուսաբանել նրա ժամանումը Չինաստան, գրում է Daily Mail-ը:
Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի ազատ բանակի հետ համատեղ երկու երկրների հետ սահմանն «ազատագրել են» ԴԱԻՇ-ի զինյալներից:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և պատասխան գործողությունների դիմում միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
G8-ի շրջանակներում Չինաստանում մեկնարկել է ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի հանդիպումը, հայտնում է BBC-ն:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 05.38-ին ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 32-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա:
Նշված հոդվածում Երևանի կայազորի ռազմական ոստիկանության օպերատիվ բաժանմունքի նախկին պետ Հարություն Ոփանյանը նշված լրատվամիջոցի հետ զրույցում նշել է պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված խախտումների և իր նկատմամբ իրականացված ճնշումների մասին՝ նշելով կոնկրետ դեպքեր:
ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 4-5-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը Գերմանիայի Ֆրայզինգ քաղաքում տեղի ունեցավ Գերմանիայի Կաթոլիկ եկեղեցու «Ռենովաբիս» կազմակերպության 20-րդ միջազգային համաժողովը: Կոնգրեսի գլխավոր թեման էր «Ավետարանի վկայությունները․ Երկիր մոլորակի կերտումը»։
Սեպտեմբերի 5-7-ը առավելապես հյուսիսային շրջաններում ՀՀ տարածքում երեկոյան ժամերին սպասում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, իսկ սեպտեմբերի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 5-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Սիրելի՛ հայորդի, հուլիսի 17-ին Սասնա Ծռերը որպես Թուր Կեծակի մխրճվեցին Մհերի դռան մեջ, կտրեցին դարավոր սղնիները և ցնցեցին ողջ Ագռավաքարը: Իսկ թե ինչո՞ւ մենք ընտրեցինք սղնիները և ոչ փականքը, քանզի մինչ այդ ով գնացել էր փականքը բանալու խճճվել էր հանգույցի մեջ և այդպես էլ ետ չէր վերադարձել:
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Հաջորդ մրցաշրջանից սկսած Իսպանիայի գավաթի ու Սուպերգավաթի խաղարկություններում հնարավոր է կիրառվեն տեսակրկնությունները:
87 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ Թուրինի «Յուվենթուսը» մրցաշրջանը կանցկացնի առանց իտալացի հարձակվողի:
Հսկայական կես մարդ, կես լեռ պատկերող քանդակը, որն ստեղծվել է 1500-ականների վերջերին իտալացի հայտնի քանդակագործ Ջամբոլոնիայի (Ջիովաննի դե Բոլոնիա) կողմից, գտնվում է Տոսկանայում: