Բաժիններ՝

«Յուրաքանչյուր իրեն հարգող մարզիչ պետք է աշխատի «Ռեալում»». Կարլո Անչելոտի

«Բավարիայի» գլխավոր մարզիչը հիշում է աշխատանքը Մադրիդում՝ որպես լավագույնը կյանքում:

«Փորձը հուշում է ինձ, որ յուրաքանչյուր իրեն հարգող մարզիչ պետք է կյանքում մեկ անգամ աշխատի «Ռեալում»: Դա աշխարհի մեծագույն ակումբներից մեկն է: Դա շատ արժեքավոր, գրեթե յուրահատուկ փորձ է:

Այն, ինչ կատարվում է «Ռեալում», այլևս ոչ մի տեղ չի կատարվի: Ակումբը ցնցող երկրպագուներ ունի ամբողջ աշխարհում: Նրանք սպասնում են քեզ և հայտնվում են յուրաքանչյուր վայրում»,- Անչելոտիին է մեջբերում Marca-ն:

Անչելոտին գլխավորել է «Ռեալը» 2013թ. ամռանը: Առաջին մրցաշրջանում մադրիդցիների հետ նա հաղթել է Իսպանիայի գավաթը և Չեմպիոնների լիգան, որն Արքայական ակումբի հաամր դարձել է 10-րդը պատմության մեջ:

2015թ. ամռանը «Ռեալի» ղեկավարությունը հեռացրեց իտալացուն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս