Բաժիններ՝

Մխիթարյանի մասնակցությունը «Մանչեսթեր Սիթի»­-ի դեմ խաղում կասկածի տակ է. Sky sports

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»­-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը «Մանչեսթեր Սիթի»-­ի դեմ խաղում կասկածի տակ է: Աս մասին հայտնում է բրիտանական Sky sports կայքը:

Կայքը գրում է, որ Մխիթարյանի մասնակցությունը մանչեսթերյան դերբիին կասկածի տակ է այն բանից հետո, երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ ֆուտբոլիստը Չեխիայի հավաքականի հետ ընկերական խաղում վնասվածք է ստացել և չի կարողանա մասնակցել Դանիայի հետ ընտրական հանդիպմանը:

Նշվում է, որ ֆուտբոլիստի բուժզննության արդյունքները հուսադրող չեն, նա կանգնած է «Մանչեսթեր Սիթի»­-ի դեմ խաղը բաց թողնելու վտանգի առջև:

Անգլիայի պրեմիեր լիգայի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»­-ը սեպտեմբերի 10-­ին կհյուրընկալի «Մանչեսթեր Սիթի»­-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս