Արդեն երկար ժամանակ խոսվում է այն մասին, որ «Միլանի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին պատրաստվում է վաճառել ակումբը:
31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային առաջին օրը բռնցքամարտի` Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Հովհաննիսյանը պարտությամբ մեկնարկեց։
Հուլիսի 25-31-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36.4 մլրդ դրամ
Այն ապատեղեկատվությունը, որ օրեր առաջ շրջանառության մեջ դրվեց Վիտալի Բալասանյանի կողմից, թե իբր Սասնա Ծռերի տղաները և ես հրաժարվել ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելուց, նույն պահին իսկ հերքվեց Սասնա Ծռեր խմբի ներկայացուցիչների կողմից և երկու օր անց՝ իմ կողմից:
Ամառային Օլիմպիական խաղերի մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտավ ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը։
Իմունիտետը պաշտպանում է մեր օրգանիզմը վիրուսներից և հիվանդություններից, բացի այդ, այն նաև կանխարգելում է այն միկրոօրգանիզմների հարձակումը, որոնք կարող են օրգանիզմ ներթափանցել սննդի միջոցով:
Ի՞նչ է The Deenjes-ը: Երաժշտական այս նախագիծը ստեղծվել է 2010 թվականին, թողարկվել են ոչ մեծ թվով երգեր և ալբոմներ (Mother Tongue), որոնք ձեռք են բերել իրենց ուրույն և հավատարիմ երկրպագուներին: Խմբի անդամներն են ռեժիսոր, դերասան Միկա Վաթինյանը (հիմնական վոկալ, երաժշտություն) և ազգությամբ արաբ օպերատոր Թամմամ Համզանը (բեք վոկալ, երաժշտություն): Ըստ նախագծի հիմնադիրների՝ իրենք ստեղծագործում են էրոտիկ-պատրիոտիկ ոճի մեջ, որը հենց իրենք են հորինել:
«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Զլատան Իբրահիմովիչը կնշանակվի «կարմիր սատանաների» փոխավագ:
«Նախագահը չբացահայտեց, երևի դրա կարիքն էլ չկար, թե ինչ է լինելու այդ ազգային համաձայնության կառավարությունը, բայց, ամենայն հավանականությամբ, դա ենթադրում է մի նոր կառավարություն, որը պետք է նպատակ հետապնդի երկրում առկա բոլոր խոցելի խնդիրները վերացնելու: Երեք բառանոց լինի՝ ազգային համաձայնությա՞ն, թե՞ այլ, ինչ անուն ուզում ես՝ դիր, եթե պետք է ստեղծվի, նշանակում է, ընդունում են, որ ներկա գոյություն ունեցող կառավարման համակարգն ամենաբարձր մակարդակով բանի պետք չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը:
2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ՝ Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 995.1 հազար մարդ։
Ռիո դը Ժանեյրոյում մեկնարկել են Օլիմպիական խաղերը: Բացման գեղեցիկ արարողության հակառակ կողմում, սակայն, շարունակվում էին ցույցերը:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արմեն Լամբարյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը։
Օգոստոսի 1-5-ն ընկած արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 63,436,993 դոլար 475,41 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով
Կինը ստացիոնար բուժման մեջ է գտնվել հիվանդանոցում, երբ նախօրեին նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, սակայն, դժբախտաբար, նրա կյանքը փրկել չի հաջողվել և ժամեր անց նա մահացել է:
Ոստիկանության ծառայողները կասկածվում են 2015 թվականի հունիսի 23-ին իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու մեջ:
«Մենք բոլորս տեսել ենք, թե ովքեր պետք է պատժվեն, ոչ միայն այն մարդիկ, որ զենք են վերցրել իրենց ձեռքը և գործողություն են արել, այլ դրա հետ միասին՝ բոլոր մեղավորները պետք է պատժվեն: Կլինի՞ դա, կձևավորվի՞ ներքին հասարակական կոնսոլիդացիա, պատրաստ կլինենք բոլոր միջազգային մարտահրավերներին դիմակայելու»:
Մոսկվայի մետրոյի աշխատակիցները սկսել են ուղևորներին ջուր բաժանել` պայմանավորված գենտանցումներում գրանցված բարձր ջերմաստիճանով:
«Սիրիական ընդիմադիր ուժեր»-ը գրեթե ամբողջությամբ սիրիական Մանբիջ քաղաքից դուրս են շպրտել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին:
Ռուսաստանի ԱԳՆ անում է հնարավորը Աֆղանստանում «Թաիլբան»-ի զինյալների կողմից գերեվարված ՌԴ քաղաքացուն ազատ արձակելու համար` չնայած կառույցը մտավախություն ունի, որ գործընթացը կձգձգվի:
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում հայտարարվել է անվտանգության նախավերջին` «նարնջագույն» մակարդակ` կապված շատ բարձր ջերմաստիճանի և հրդեհների առաջացման վտանգի հետ: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
Օգոստոսի 6-ին, ժամը 08.48-ին ահանզանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերկմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասում՝ եկեղեցու մոտակայքում այրվում է խոտի դեզ. անհարժեշտ է փրկարարների օգնությունը:
Ստամբուլի «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով Թուրքիայում նոր ձերբակալություններ են տեղի ունեցել:
Հրշեջ ծառայության ավելի քան 50 աշխատակիցներ ժամանել են դեպքի վայր: Զոհերը հիմնականում 18-25 տարեկան երիտասարդներ են: Վիրավորներից մեկն այժմ ծանր վիճակում է:
Ըստ այդ տեղեկությունների, Եպիսկոպոսյանը նախապես տեղյակ է եղել խմբի ծրագրերից, բայց վերադասին տեղյակ չի պահել: Իրավապահ համակարգում համոզված են, որ անհնար է ԱԱԾ-ն 30 հոգու հեռախոսներից ու պլաններից տեղյակ չլիներ այն դեպքում, երբ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունից հետո նրանք հայտնվել էին այդ կառույցի ուշադրության կենտրոնում:
Հուլիսի 29-ին «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «էրեբունի» բժշկական կենտրոն, և քննիչը փաստաբան Ինեսսա Պետրոսյանին որպես պաշտպան չէր ներգրավում գործին` պարզաբանելով, որ դեռեւս քննչական գործողություններ պետք է կատարվեն:
Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը հայտարարել է, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 2016 թվականին կարող է հասնել 20 մլրդ դոլարի:
Օգոստոսի 6-ին, ժամը 13.24-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Գայի փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինիոն ամփոփել է ակումբի ամառային տրանսֆերային գործողությունների նախնական արդյունքները:
Միացյալ Նահանգները չափավոր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու խնդրով նոր առաջարկություն է արել:
Խնդիրներ, դժգոհություններ առաջանալու դեպքում դեմել նախարարության թեժ գծին՝ (+374 10) 528872 հեռախոսահամարով։