The Deenjes-ի երգը՝ «Ողջո՜ւյն»

Ի՞նչ է The Deenjes-ը: Երաժշտական այս նախագիծը ստեղծվել է 2010 թվականին, թողարկվել են ոչ մեծ թվով երգեր և ալբոմներ (Mother Tongue), որոնք ձեռք են բերել իրենց ուրույն և հավատարիմ երկրպագուներին: Խմբի անդամներն են ռեժիսոր, դերասան Միկա Վաթինյանը  (հիմնական վոկալ, երաժշտություն) և ազգությամբ արաբ օպերատոր Թամմամ Համզանը (բեք վոկալ, երաժշտություն): Ըստ նախագծի հիմնադիրների՝ իրենք ստեղծագործում են էրոտիկ-պատրիոտիկ ոճի մեջ, որը հենց իրենք են հորինել:

Նրանք միասին ֆիլմ էին նկարահանում՝ Միքայել Վաթինյանի հեղինակած «Ժաննան և ձայները», և որպես օպերատոր՝ հրավիրվել էր Թամամը: Նրանց համատեղ առաջին երգն «Ինչո՞ւ չես խոսում հայերեն» ստեղծագործությունն էր:

THE DEENJES (2)

Կարդացեք նաև

Երգերում շատ հաճախ հայ հայտնի պոետների ստեղծագործություններն են, հատկապես՝ Չարենցի, Սևակի: Ռուսախոս Թամամի համար Միկան թարգմանում է տեքստը, իմաստը հասկանալուց հետո՝ լատինատառ գրում է, և նա անգիր է անում:  Տեսահոլովակները նկարահանվում են Միկա Վաթինյանի բնակարանում: Երբեմն տեսահոլովակները նկարահանվել են նաև սովորական բջջային հեռախոսով:

The Deenjesն այս օրերին ներկայացրել է Եղիշե Չարենցի խոսքերով գրված «Ողջո՜ւյն» երգը, որը համահունչ է հայաստանյան կյանքի քաղաքական-հասարակական այսօրվա տրամադրություններին:

Լուսանկարները՝ «Մեդիամաքսի»

Տեսանյութեր

Լրահոս