Արմեն Լամբարյանին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին դատարան. նրան կալանավորեցին

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արմեն Լամբարյանին կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպան Ինեսսա Պետրոսյանը։

«Վիճակը ծանր է՝ երկու ոտքից հրազենային, գնդացրային վնասվածքներով։ Հուլիսի 29-ից գտնվել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Այդ ընթացքում զրկված է եղել իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունից, արգելված է եղել պաշտպանի, հարազատների մուտքը, և փաստորեն այսօր միայն հաջողվեց ներգրավվել գործով, անմիջապես էլ մեղադրանք են առաջադրել ու անմիջապես շտապօգնության մեքենայով տեղափոխեցին Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ դատավոր Բունիաթյանի նախագահությամբ քննության առնվեց վարույթ իրականացնող մարմնի միջնորդությունը։

Մեր կողմից ներկայացվեցին առարկություններ, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Բնականաբար, որևէ կասկած չունենք, որ այս հերթական անօրինական միջնորդությունը կբավարարվի, ինչպես և մյուսները»,- մինչև դատարանի կողմից որոշման հրապարակումն ասել էր Ինեսսա Պետրոսյանը՝ նշելով, որ Արմեն Լամբարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ 218-րդ հոդված՝ պատանդ վերցնելը, 219-րդ հոդված՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, 235-րդ հոդված՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։

Ինեսսա Պետրոսյանի խոսքով՝ Արմեն Լամբարյանն իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունք տալ. «Ասել է, որ պահանջում է պատասխանատվության ենթարկել իրեն մահափորձի ենթարկած անձին»։

Կարդացեք նաև

Armen Lambaryan (3) Armen Lambaryan (1) Armen Lambaryan (2)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031