
Արմեն Լամբարյանը պահանջում է իր վրա մահափորձ կատարողները ենթարկվեն քրեական պատասխանատվության. hetq.am

Հուլիսի 29-ին «Սասնա Ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «էրեբունի» բժշկական կենտրոն, և քննիչը փաստաբան Ինեսսա Պետրոսյանին որպես պաշտպան չէր ներգրավում գործին` պարզաբանելով, որ դեռեւս քննչական գործողություններ պետք է կատարվեն:
Hetq.am-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ արդեն Պետրոսյանը տեսակցել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող Արմեն Լամբարյանին և որպես փաստաբան ներգրավվել գործին:
Առաջադրված մեղադրանքում Լամբարյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Ըստ փաստաբանի՝ նա պահանջում է, որպեսզի իր վրա մահափորձ կատարողները ենթարկվեն քրեական պատասխանավտության:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: