Սիրիական Մանբիջ քաղաքը գրեթե ազատագրված է ԻՊ-ից

«Սիրիական ընդիմադիր ուժեր»-ը գրեթե ամբողջությամբ սիրիական Մանբիջ քաղաքից դուրս են շպրտել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին: Այս մասին տեղեկացնում է «The Daily Star»-ը:

Սիրիայում Մարդու իրավունքների հարցերով դիտորդական խորհուրդը նշում է, որ զինյալների առանձին խմբեր դեռ շարունակում են մնալ այդ քաղաքում, որը գտնվում է Սիրիայի հյուսիսում:

«The Daily Star»-ը հիշեցնում է, որ Մանբիջ քաղաքի ազատագրման օպերացիան սկսվել է երկու ամիս առաջ ԱՄՆ-ի հատուկ աջակցման ուժերի օգնությամբ: Նպատակն է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին հեռացնել թուրք-սիրիական սահմանից:

«Սիրիական ընդիմադիր ուժեր»-ի կազմում ընգրկված են քուրդ ջոկատայիններ և արաբ աշխարհազորայիններ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031