Բաժիններ՝

Բրազիլիայում Օլիմպիական խաղերին զուգահեռ՝ շարունակվում են ցույցերը

Ռիո դը Ժանեյրոյում մեկնարկել են Օլիմպիական խաղերը: Բացման գեղեցիկ արարողության հակառակ կողմում, սակայն, շարունակվում էին ցույցերը:

Հենց բացման արարողության ընթացքում ցուցարարները «Մարականա» մարզադաշտի հարակից տարածքում իրականացրել են բողոքի ակցիա:

Ըստ ցուցարարների՝ հնարավոր էր ավելի մատչելի բացման արարողություն կազմակերպել, դրա փոխարեն՝ օգնելով Բրազիլիայում ապրող հազարավոր անտուններին: Երկրում կան տնտեսական բազմաթիվ խնդիրներ, որոնք ավելի կարևոր են, քան ցանկացած սպորտային միջոցառում:

Ցուցարարներին ցրելու համար Ոստիկանությունն օգտագործել է արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031