Թուրքիայի եւ Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալը կարող է հասնել 20 մլրդ դոլարի

Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Ումիթ Յարդըմը հայտարարել է, որ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 2016 թվականին կարող է հասնել 20 մլրդ դոլարի: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն:

«Ես ենթադրում եմ, որ այս տարի մենք կկարողանանք հասնել 20 մլրդ դոլարի, սակայն հուսամ` կսխալվեմ, եւ այն հասնի 30 մլրդի»,- ասել է դեսպանը` տեղեկացնելով նաեւ երկարաժամկետ այլ ծրագրերի մասին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կքննարկեն թուրքական արտադրանքը ռուսական շուկա վերադարձնելու հարցը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031