 
                        Իբրահիմովիչը կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» փոխավագը
 
                                    «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Զլատան Իբրահիմովիչը կնշանակվի «կարմիր սատանաների» փոխավագ:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն բարձր է գնահատում իր նախկին սանի լիդերական որակները և որոշում է կայացրել Զլատանին դարձնել թիմի 3-րդ ավագը:
Հենց Իբրահիմովիչը կկրի ավագի թևկապը, երբ դաշտում չեն լինի Ուեյն Ռունին և Մայքլ Կարիկը: Հաղորդվում է, որ Զլատանը համաձայնել է այդ դերին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        