
Դինքի գործով նոր ձերբակալություններ են տեղի ունեցել

Ստամբուլի «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով Թուրքիայում նոր ձերբակալություններ են տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Այս անգամ ձերբակալվել են Տրապիզոնի ժանդարմերիայի գնդի նախկին հրամանատար Ալի Օզը, ինչպես նաև ժանդարմերիայի հետախուզության երկու աշխատակից Ադնան Աջարը և Մուսա Յըլդըրըմը: