
ՌԴ ԱԳՆ անում է հնարավորը «Թաիլբան»-ի կողմից գերեվարված ՌԴ քաղաքացուն ազատ արձակելու համար

Ռուսաստանի ԱԳՆ անում է հնարավորը Աֆղանստանում «Թաիլբան»-ի զինյալների կողմից գերեվարված ՌԴ քաղաքացուն ազատ արձակելու համար` չնայած կառույցը մտավախություն ունի, որ գործընթացը կձգձգվի:
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Աֆղանստանի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը:
«Ներկայում գործի են դրված բոլոր հնարավորությունները և իրականացվում է որոնողական աշխատանք: Կլինի երկար գործընթաց. հստակեցվելու է, թե ով և ինչպես պետք է աջակցի գերիների ազատման գործին: Կանցկացվեն բանակցություններ»,-ասել է Քաբուլովը «Эхо Москвы» ռադիոկայանին տված հարցազրույցում: Նա հավելել է, որ դրանով պետք է առաջին հերթին զբաղվեն պակիստանյան իշխանությոնները, քանի որ այնտեղ են Պակիստանի 6 քաղաքացիներ, իսկ ռուս քաղաքացին պարզապես ուղղաթիռի օդաչուն է եղել:
Օգոստոսի 6-ին Քաբուլում Ռուսաստանի դեսպանատունը տեղեկություն է ստացել այն մասին, որ «Թալիբան»-ի զինյալները գերի են վերցրել ՌԴ քաղաքացու, ով եղել է վթարային վայրէջք կատարող «Մի-17» ուղղաթիռում: