Բաժիններ՝

72-ամյա ամերիկուհին մոլորվել, 9 օր մնացել է անապատում

Արիզոնայի նահանգի անապատում կորած 72-ամյա ամերիկուհին ստիպված է եղել 9 օր շարունակ սոսկ ջուր խմել եւ բույսերով սնվել: Այս մասին հաղորդել է ABC News-ն:

Նահանգի հասարակական անվտանգության դեպարտամենտում պատմել են, որ հեռավոր ճանապարհներից մեկում Էնն Ռոջերսի բենզինը վերջացել է: Կնոջ հեռախոսը կորցրել է կապը, եւ անմերիկուհին ստիպված է եղել ինն օր ու գիշեր անցկացնել ամայի վայրում:

Ապրիլի 3-ին ոստիկանները հայտնաբերել են թոշակառու կնոջ ավտոմոբիլը, բայց կինն ինքն այնտեղ չի եղել: Մի քանի օր անց անապատում նկատել են փայտիկներով գրություն, որով կինը փորձել է օգնության կանչել: Ապրիլի 9-ին փրկարարները գտել են ապաստարանի նման մի շինվածք, իսկ շուտով նրանց է հանդիպել նաեւ Ռոջերսն ինքը:

Տարեց կնոջը հոսպիտալացրել են, սակայն բժիշկները նրա վիճակի հետ կապված երկյուղներ չունեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս