Բաժիններ՝

«Ռոնալդուի գործողությունները որոշիչ բնույթ ունեին». Զինեդին Զիդան

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Վոլֆսբուրգի» դեմ անցկացրած պատասխան խաղում տարած հաղթանակի տպավորություններով (3:0):

«Ֆուտբոլում ավելի լավ է տանջվել, բայց հաղթել: Սա տոն է ակումբի համար, և բոլորը երջանիկ են, որ մենք, այնուամենայնիվ, կարողացանք առաջ անցնել:
Հեշտ հաղթանակներ չեն լինում: Առաջին խաղում կրած պարտությունից հետո մենք հաստատակամություն դրսևորեցինք և պայքարեցինք մինչև վերջ: Ես հպարտանում եմ թիմի բոլոր ֆուտբոլիստներով:

Ռոնալդուն առանձնահատուկ ֆուտբոլիստ է: Նրա գործողությունները որոշիչ բնույթ ունեին: Ձևակերպելով հեթ-տրիկ՝ նա օգնեց ակումբին այն ժամանակ, երբ այն դրա պահանջն ուներ»,- ասել է Զիդանը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930