Բաժիններ՝

Քեմերոնին փորձել են վաճառել eBay-ում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին փորձել են 65,9 ֆունտ-սթեռլինգով վաճառել  eBay կայքում, հայտնում է Mashable-ը:

Հայտարարությունն արագորեն հեռացվել է, սակայն վաճառքի մասին հայտարարության սքրինշոթն ավելի ուշ հրապարակվել է Imgur-ում:

Համաձայն հայտարարության՝ վաճառքի է հանվել «օգտագործված վարչապետ», որի կարիքն այլևս չկա: Ընդ որում՝ ո´չ տուփ, ո´չ ինստրուկցիա «ապրանքի» հետ չի առաջարկվել:

«Պետք է վերցնի գնորդը: Վաճառողը պատրաստ չէ դիպչել ապրանքին»,- գրել էր հայտարարության հեղինակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս