Բաժիններ՝

Հայ 5 բռնցքամարտիկներ վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակչում են

Թուրքիական Սամսուն քաղաքում շարունակվում է Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը:

Հայ մարզիկները ապրիլի 13-ին պայքարում էին կիսաեզրափակչի ուղեգրերի համար:

49 կգ քաշային կարգում Արթուր Հովհաննիսյանը հաղթեց Գերմանիան ներկայացնող Չերակիս Կրիստոսին, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը ուժեղ էր իտալացի Վիչենցո Պիցարդիից, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը առավելության հասավ էր Մեծ Բրիտանիան ներկայացնող Չիրուս Պատինսոնի նկատմամբ, իսկ 56 կգ քաշային Արամ Ավագյանը հաղթեց թուրք Իբրահիմ Գոկցեկին:

Ավելի վաղ 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը նվաճել էր կիսաեզրափակչի ուղեգիր, իսկ 52 կգ քաշային Անուշ Գրիգորյանը պարտվել էր քառորդ եզրափակչում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս