ԵԱ-2016. Անդրանիկ Կարապետյանը՝ չեմպիոն, Տիգրան Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն
Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ծանրորդները մեծ առավելությամբ ավարտվեցին 77 կգ քաշայինների պայքարը: Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Անդրանիկ Կարապետյանը, որը երկամարտում հավաքեց 367 կգ: Տիգրան Մարտիրոսյանը երկամարտի 352 կգ արդյունքով գրավեց երկրորդ տեղը:
Պոկում վարժությունում լավագույն արդյունքը ցույց տվեց Անդրանիկ Կարապետյանը՝ 170 կգ, իսկ Տիգրան Մարտիրոսյանը 160 կգ-ով երկրոդն էր:
Հրում վարժությունում ևս առաջինն Անդրանիկ Կարապետյանն էր 197 կգ արդյունքով: Տիգրան Մարտիրոսյանը հաջող կատարեց միայն առաջին մոտեցումը՝ 192 կգ: