Բաժիններ՝

Քեյթ Մոսը և Նաոմի Քեմփբելը սպիտակ շապիկներ են հագել ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի

Գերմոդելներ Քեյթ Մոսը եւ Նաոմի Քեմփբելը մասնակցել են Fashion Targets Breast Cancer բարեգործական կազմակերպության ամենամյա ակցիային, որը պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ: Մոդելները մասնակցել են ֆոտոսեսիային, որն անցկացրել է բրիտանացի հայտնի լուսանկարիչ Մարիո Տեստինոն:

Fashion Targets Breast Cancer-ը 1996 թվականին հիմնել է մոդելագործ Ռալֆ Լորենը: Տարբեր ժամանակներում կազմակերպության հետ համագործակցել են Թվիգին, Կլաուդիա Շիֆերը, Մարիա Շարապովան եւ այլք:

Բրիտանացի գերմոդել եւ դերասանուհի Քեյթ Մոսի փառքը գագաթնակետին է հասել 1990-ական թվականների կեսերին: Իր կարիերայի ընթացքում նա մասնակցել է Gucci, Dolce & Gabbana, Versace, Chanel եւ նորաձեւությունների այլ տների արշավներին եւ ցուցադրություններին:

Քեմփբելն սկսել է նորաձեւությունների ցուցադրություններում հայտնվել 15 տարեկանից եւ դարձել է առաջին սեւամորթ մոդելը Vogue եւ Time հանդեսների շապիկներին: Առաջին մոդելային գործակալությունը, որի հետ նա համագործակցել է, եղել Է Elite-ը: 1990-ական թվականների սկզբին Քեմփբելը Կլաուդիա Շիֆերի, Սինդի Քրոուֆորդի, Քրիստի Թառլինգթոնի եւ Լինդա Եվանգելիստայի հետ մեկտեղ մտել է աշխարհում ամենապահանջված մոդելների հնգյակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս