
«Արսենալը» և «Լիվերպուլը» գոլեր չխփեցին

Անգլիայի առաջնության 3-րդ տուրում լոնդոնյան «Արսենալը» և «Լիվերպուլը» «Էմերիեյտսում» չկարողացան բացել խաղի հաշիվը` 0:0:
Այս ոչ-ոքիից հետո «Լիվերպուլը» բարձրացավ մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնական: Բրենդան Ռոջերսի թիմը 3 խաղից հետո հավաքել է 7 միավոր` գոլերի 2:0 տարբերությամբ:
«Արսենալը» տասներորդն է: Լոնդոնցիները հավաքել են 4 միավոր և հետ են մնում «Էվերթոնից», «Նորվիչից» և «Չելսիից»:
Հաջորդ խաղերը երկու թիմերն էլ կանցկացնեն օգոստոսի 29-ին: Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում «Արսենալը» կհյուրընկալվի «Նյուքասլին», իսկ «Լիվերպուլն» իր հարկի տակ կընդունի «Վեսթ Հեմին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը